Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով


Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով

Բանկի բարձրագույն կառավարման մարմինը Բանկի Բաժնետերերի ընդհանուր ժողովն է: Ընդհանուր ժողովին կարող են մասնակցել Բանկի սովորական բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը, Խորհրդի անդամները, Վարչության նախագահ-Գործադիր տնօրենը, Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, արտաքին աուդիտորը և Կենտրոնական բանկի ներկայացուցիչը:


Բանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն 16.06.2021թ.

Բանկի Բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասության շրջանակներն ընդգրկում են ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի հարցեր, ինչպիսիք են Բանկի կանոնադրության և դրա փոփոխությունների հաստատումը, Բանկի վերակազմակերպումը, Տնօրենների խորհրդի ընտրությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունների, այդ թվում՝ եկամուտների մասին հաշվետվության հաստատումը, շահաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և դրանց չափի հաստատումը, բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման ճանապարհով կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով հայտարարված կանոնադրական կապիտալի չափի ավելացումը:

Բաժնետերերի հերթական (տարեկան) և արտահերթ ժողովների գումարման կարգը

Բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողովը գումարվում է յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Տարեկան ընդհանուր ժողովից բացի գումարվող ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ:

Բաժնետերերի ընդհանուր ժողովի («Ժողով») որոշումները կարող են ընդունվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով անցկացված Ժողովի ժամանակ: Տարեկան ժաղովը չի կարող անցակցվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեն հետևյալ անձինք.

  • սովորական բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը՝ իրենց պատկանող սովորական բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով.
  • կանոնադրությամբ նախատեսված դեպքերում՝ արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը՝ իրենց պատկանող արտոնյալ բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով.
  • Խորհրդի և Վարչության անդամները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.
  • Ներքին աուդիտի ստորաբաժանման անդամները՝ որպես դիտորդ.
  • Արտաքին աուդիտն իրականացնող անձը՝ որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ժողովի նյութերում).
  • Կենտրոնական բանկի ներկայացուցիչը՝ որպես դիտորդ.
  • Բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ որպես դիտորդ.
  • Բանկի այլ աշխատակիցներ՝ իրենց կողմից Ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը զեկուցելու համար.
  • Ժողովի օրակարգում ընդգրկված որոշակի հարցերի վերաբերյալ մասնագիտական գիտելիքների տիրապետող անձինք:

Խորհուրդը որոշում է կայացնում Ժողովի անցկացման ամսաթվի և օրակարգի, ծանուցման ընթացակարգի, Ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ բաժնետերերին տրամադրվող նյութերի և տեղեկությունների ցուցակի վերաբերյալ:

Արտահերթ ժողովները գումարվում են Խորհրդի որոշմամբ՝ սեփական նախաձեռնությամբ:

Արտահերթ ժողովները կարող են գումարվել նաև Վարչության, Վարչության նախագահ-Գործադիր տնօրենի, արտաքին աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Բանկի ձայնի իրավունք տվող սովորական բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսին տիրապետող բաժնետիրոջ պահանջով:

Ժողովի անցկացման մասին բաժնետերերին ծանուցվում է օրենքով սահմանված ժամկետներում՝ պատվիրված նամակ ուղարկելու կամ առձեռն հանձնելու կամ էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում ուղարկելու միջոցով: Ժողովի մասին կարող է ծանուցվել նաև ինտերնետում հրապարակային հայտարարություն տեղադրելու միջոցով:

Յուրաքանչյուր տեսակի բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները և պարտականությունները

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և Բանկի Կանոնադրության համաձայն, սովորական բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերն իրավունք ունի.

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցել Ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.
  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցել Բանկի կառավարմանը.
  • ստանալ շահութաբաժիններ Բանկի գործունեությունից առաջացած շահույթից.
  • առաջնահերթության կարգով ձեռք բերել Բանկի կողմից թողարկվող և տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե Օրենքով այլ կերպ չի սահմանված.
  • Կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ Բանկի հաշվեկշռին,
  • ֆինանսական և հարկային հաշվետվություններին.
  • Ժողովի ժամանակ ներկայացնել առաջարկություններ.
  • Բանկի լուծարման դեպքում ստանալ Բանկի գույքի (միջոցների) իրեն հասանելիք մասը.
  • օտարել կամ այլ ձևով երրորդ անձանց փոխանցել իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերը.
  • իրականացնել Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և Բանկի Կանոնադրության համաձայն, արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերն իրավունք ունի.

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցել Ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով՝ ենթարկվելով օրենսդրությամբ և Բանկի կանոնադրությամբ սահմանված սահմանափակումներին.
  • ստանալ տարեկան շահաբաժին Ժողովի կողմից որոշված կարգով և չափով.
  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցել Ընդհանուր ժողովին.
  • ստանալ «Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված ցանկացած տեղեկատվություն.
  • Բանկի լուծարման դեպքում մնացորդային գույքից ստանալ իրեն հասանելիք գումարը.
  • օտարել կամ այլ ձևով երրորդ անձանց փոխանցել իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերը.
  • իրականացնել Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:

Բանկի բոլոր բաժնետերերը պարտավոր են.

  • բաժնետոմսերի թողարկման որոշմամբ սահմանված ժամկետներում լրիվ վճարել իր բաժնետոմսերի արժեքը.
  • ձեռնպահ մնալ Բանկի գործունեության վերաբերյալ գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակումից կամ այլ կերպ այլ անձանց դրանք հայտնի դարձնելուց.
  • ենթարկվել օրենքի, այլ իրավական ակտերի և Բանկի կանոնադրության պահանջներին:

Բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները կարող են փոփոխվել միայն Բանկի Ժողովի կողմից Կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց և դրանք ՀՀ ԿԲ-ում գրանցելուց հետո:

Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի Հոդված 154-ի, յուրաքանչյուր անձ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անձամբ կամ փոխկապակցված անձանց միջոցով ընկերությունում ձեռք է բերում այնպիսի մասնակցություն, որի արդյունքում ընկերության կանոնադրական կապիտալում նրա՝ ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմում է 5, 10, 20, 50 կամ 75 և ավելի տոկոս, պարտավոր է այդ մասին անմիջապես, սակայն 4 աշխատանքային օրվանից ոչ ուշ, տեղեկացնել թողարկողին և Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի սահմանած ձևով և կարգով: