Պատմությունը


Պատմությունը

«Յունիբանկը» Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկն է, որն իր հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: 21 տարվա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ:


Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է  բնակչության վստահությանը և  գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:

Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման  կարևոր նախապայման է լայն մասնաճյուղային ցանցի առկայությունը: Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 54 մասնաճյուղով՝  Հայաստանում, Արցախում, Ղազախստանում, ինչպես նաև Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը: 

ՀՀ ԿԲ-ի 28.04.17թ.-ի թիվ 24 ԾՕՀ Ա որոշման համաձայն, «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը, «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը և «Յունիլիզինգ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը որակվել են /ճանաչվել են/ որպես հայկական բազմապրոֆիլ ցածր ռիսկային ֆինանսական խումբ` բանկային ենթախմբով` «ՅՈՒՆԻԳՐՈՒՊ» անվանմամբ:


Նշանակալի իրադարձություններ

2021 Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը սկսեց աշխատել կանաչ էներգիայով:
Բացվեց Յունիբանկի «Մոսկվա» մասնաճյուղը:
Raiffeisen Bank International-ը Յունիբանկին շնորհեց «Որակի գերազանցություն 2020» մրցանակը:
Կայացավ Յունիբանկի 20-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոն:
Յունիբանկի պարտատոմսերի ցուցակումը Մոսկովյան բորսայում:
Cbonds Awards CIS — 2021 մրցանակաբաշխությանը ճանաչվեց Հայաստանի լավագույն գործարք:
Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերը տեղաբաշխվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում:
Էրեբունի համայնքում բացվեց Յունիբանկի «Արին բերդ» մասնաճյուղը:
Sme banking club-ը Յունիբանկին ընդգրկեց լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում:
Յունիբանկը ճանաչվեց Հայաստանի ֆոնդային բորսայի լավագույն նորարար անդամ:
2020 Յունիբանկն արժանացավ Visa-ի «Sustainability Icon» մրցանակին:
Ապարանում բացվեց Յունիբանկի մասնաճյուղը:
Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը:
Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին մոսկվայի բորսայում:
Յունիբանկը գործարկեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ:
2019 Բացվեցին Յունիբանկի «Գևորգ Չաուշ», «Նորագավիթ», «Իսակով», «Գուգարք» և «Արարատ» մասնաճյուղերը:
VLV Electronics Էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը Յունիբանկին ճանաչեց որպես 2019թ. լավագույն գործընկեր:
SME Banking Club-ը Յունիբանկին շնորհել է Most Innovative Bank 2018 հավաստագիրը:
Յունիբանկը արժանացավ Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում` թողարկված քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար:
Յունիբանկը շարունակեց իրականացնել սահմանամերձ շրջանների դպրոցներին աջակցության ծրագիրը:
Սիսիանի Շաղատի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը համալրվեց նոր մարզագույքով, իսկ ձյուդոյի խմբակի մարզումների համար տրամադրվեց տատամի:
2018 Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր:
Յունիբանկը, սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, սկսեց իրականացնել դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման ծրագիր:
Յունիբանկը և FMO-ն սկսեցին «Կանայք բիզնեսում» վարկավորման ծրագրի իրականացումը:
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Յունիբանկի աջակցությամբ տեղի ունեցավ դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90- ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
Յունիբանկն իրականացրեց պարտատոմսերի 4 թողարկում` տեղաբաշխելով 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար գումարի պարտատոմս:
Unibank Privé-ն արժանացավ SPEAR’S Russia Wealth Management Awards 2018 մրցանակի ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար:
2017 «Յունիբանկ» ԲԲԸ-ի հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերն ապացուցակվել են և տեղափոխվել ազատ շուկա (C):
Յունիբանկին հանձնվեց PCI DSS 3.2 ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիրը:
Յունիբանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի համերգասրահում կայացավ պատանի երաժիշտների`«Վարպետները կերտում են վարպետներ» սիմֆոնիկ համերգը:
Յունիբանկի պատվիրակությունը մասնակցեց Պրահայում կայացած CyberCentral համաժողովին:
Բակո Սահակյանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգևատրեց «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Հայաստանի բանկերի միությունը Յունիբանկի Խորհրդի և Վարչության նախագահներ Գագիկ Զաքարյանին և Վարդան Աթայանին պարգևատրեց «Տիգրան Մեծ» հուշամեդալով:
Մեսրոպ Հակոբյանը զբաղեցրեց բանկի Վարչության նախագահի պաշտոնը:
Յունիբանկն առաջինը Հայաստանում հաջողությամբ անցավ SWIFT -ի ատեստավորումը:
2016 Յունիբանկն անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված նոր ProtoCRM համակարգին:
Յունիբանկն առաջին անգամ թողարկեց դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում և ընդգրկվեցին պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:
Յունիբանկը գործարկեց Տվյալների մշակման ժամանակակից կենտրոն, որն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը նախատեսված է սերվերային, ցանցային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման և անխափան աշխատանքի ապահովման համար:
Moody’s Investors Service միջազգային գործակալությունը հաստատեց Յունիբանկի դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B3 վարկանիշը` կանխատեսումը դարձնելով «պոզիտիվ»:
Յունիբանկը տոնեց է իր հիմնադրման 15-ամյակը:
Յունիբանկի սովորական անվանական բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվեցին հիմնական (A) ցուցակ:
Աթենքում կայացած «Ապագայի բանկ 2016» միջազգային համաժողովում Յունիբանկը ճանաչվեց «Տարվա գործընկեր»:
Յունիբանկի Խորհուրդը որոշում ընդունեց բանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին վճարել միջանկյալ շահութաբաժիններ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար` սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով:
Յունիբանկի ընդհանուր կապիտալը գերազանցեց 35,2 մլրդ ՀՀ դրամը:
2015 «Յունիբանկ» ՓԲԸ-ն վերակազմավորվեց «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության:
Moody's հաստատել է Յունիբանկի վարկանիշը /B2/. կանխատեսումը` կայուն:
SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Raiffeisen Bank International- ի կողմից Յունիբանկն արժանացել է «Որակի գերազանցություն» (RBI STP Quality Awards) մրցանակին:
Յունիբանկը ներդրեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ:
Յունիբանկը դարձավ Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայում հաշվարկային համակարգի անդամ:
Համագործակցություն սկսեց Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ:
«ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը Յունիբանկը լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:
«Յունիբանկը» հաջողությամբ ավարտվեց սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) առաջնային տեղաբաշխումը` մոտ 2,5 մլրդ ՀՀ դրամ:
2014 Համագործակցություն հաստատեց Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB) հետ: Համագործակցություն սկսեց Intel Express դրամական փոխանցումների միջազգային համակարգի հետ: Մեկնարկեց Unibank Prive ծառայությունը
2013 Յունիբանկը գործարկեց սեփական պրոցեսինգային կենտրոնը:
Ներդրեց ավտոմատացված սկորինգի և փաստաթղթաշրջանառության համակարգ:
2012 Thomson Reuters միջազգային կորպորացիան Յունիբանկին շնորհել է Հայաստանում «Լավագույն դիլինգ բանկ 2012» կոչումը:
2011 Յունիբանկը մասնակցեց Ասիական Զարգացման Բանկի առեւտրի ֆինանսավորման ծրագրին:
Բանկը կանոնադրական կապիտալը համալրեց մինչև 11 400 մլն ՀՀ դրամ:
2010 Moody’s վարկանիշային գործակալությունը Յունիբանկին շնորհեց միջազգային վարկանիշ, կանխատեսում` կայուն:
2009 Յունիբանկի մասնաճյուղային ցանցը միացվեց տվյալների միասնական բազային:
2008 Յունիբանկը դարձավ ՀՀ ֆոնդային բորսայի անդամ:
Բանկի կանոնադրական կապիտալը համալրվեց մինչեւ 8 599 մլն ՀՀ դրամ:
2007 Յունիբանկը համալրեց կանոնադրական կապիտալը մինչեւ 5 599 մլն ՀՀ դրամ:
Ներդրվեց ABN AMRO բանկի ռիսկերի կառավարման ծրագիրը:
2006 Յունիբանկը դարձավ IFAD-ի գյուղական վայրերում ներդրումների խթանման ծրագրի, ինչպես նաեւ SMEDNC հիմնադրամի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրի մասնակից:
2005 Յունիբանկը սկսեց լայնածավալ վարկավորում հիփոթեքի և ավտովարկավորման գծով` զբաղեցնելով, համապատասխանաբար, երկրորդ և առաջին տեղերը ՀՀ բանկային համակարգում:
2004 Յունիբանկը դարձավ Visa International միջազգային համակարգի անդամ:
2003 Յունիբանկը դարձավ «ArCa» վճարահաշվարկային համակարգի անդամ:
2002 Յունիբանկը գործարկեց «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը: