© 2024 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
Ինչպես Խորհրդին, այնպես էլ Վարչությանը կից գործում են կոմիտեներ, որոնք գործում են և ներկայացնում են հանձնարարականներ իրենց իրավասությունների շրջանակներում, այդ թվում` ներքին վերահսկողության, ռիսկերի, ֆինանսական հաշվետվությունների և պարգևատրման հարցերի վերաբերյալ: Կանոնակարգերի պահպանման վերահսկողությունն իրականացնում են ներքին աուդիտի ստորաբաժանումը և Խորհրդին ու Վարչությանը կից կոմիտեները` իրենց իրավասություններին համապատասխան: Կորպորատիվ կառավարման արդյունավետ իրականացման նպատակով, բանկը մշակել է գործունեության թափանցիկությանն ու բոլոր մակարդակներում ղեկավարության հաշվետվողականությանն ուղղված վարչակազմակերպական կառուցվածք:
Կորպորատիվ կառավարման ուղենիշները ընդունվել են Խորհրդի կողմից: Ուղենիշների դրույթների հետ համապատասխանությունը սերտորեն վերահսկվում է Ներքին աուդիտի ստորաբաժանման, ինչպես նաև Խորհրրդին և Վարչությանը կից գործող հանձնաժողովների կողմից՝ նրանց համապատասխան իրավասությունների շրջանակներում: Յունիբանկը ձգտում է Բանկում ձևավորել ու զարգացնել կորպորատիվ մշակույթ և թիմային ոգի՝ աշխատակազմի կանոնավոր վերապատրաստման, կորպորատիվ միջոցառումների կազմակերպման և Բանկի ընհանուր նպատակների ու առաքելության պարզաբանումների միջոցով:
Հանձնաժողովները ընդգրկում են Խորհրդի անդամներին, Վարչության անդամներին և Բանկի այլ համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին: Հանձնաժողովներում ընդունված որոշումները կրում են խորհրդակցական բնույթ: