Բանկը կարող է վճարել եռամսյակային, կիսամյակային (այսուհետ` միջանկյալ) և /կամ տարեկան շահութաբաժիններ: Տարեկան շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշումն ընդունվում է Բանկի Ընդհանուր ժողովի կողմից` Բանկի Խորհրդի առաջարկությամբ: Ընդհանուր ժողովը սահմանում է տարեկան շահութաբաժինների չափը, ինչպես նաև դրանց վճարման կարգը և պայմանները:  Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է Բանկի Կանոնադրությամբ կամ Ընդհանուր ժողովի՝ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ:
  
 Տարեկան շահութաբաժինների վճարման և դրանց չափի հաստատման վերաբերյալ որոշումներն ընդունվում են Ընդհանուր Ժողովին մասնակցող բաժնետերերի ձայների պարզ մեծամասնությամբ:
  
 Միջանկյալ շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշումը ընդունվում է Բանկի Խորհրդի կողմից: Բանկի Խորհուրդը սահմանում է միջանկյալ շահութաբաժինների չափը, ինչպես նաև դրանց վճարման կարգը և պայմանները:
 
 
Իմանալ ավելին