© 2025 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
Ստացեք և կատարեք Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումներ Unimobile հավելվածում
13.04.2022 Յունիբանկի UniMobile հավելվածում ամենապահանջված ծառայություններից մեկը՝ Յունիստրիմ դրամական փոխանցումներն են: Հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ՝ առանց բանկ այցելելու:Դրամական փոխանցում ուղարկելու համար մուտք գործեք հավելվածի «Յունիստրիմ դրամական փոխանցումներ» բաժին և նշեք երկիրը, ստացողի անուն, ազգանունը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը, որից ցանկանում եք գումար ուղարկել:
Դրամական փոխանցում ստացողը կարող է ընտրել հաշվեհամարը, որին ցանկանում է գումար ստանալ: Դրա համար ընդամենը պետք է նշել կոդը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը: Եթե փոխանցման արժույթը տարբերվում է ընտրված հաշվի արժույթից, ապա միջոցները փոխարկվում են ներկա պահին Յունիբանկում գործող փոխարժեքով:
UniMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից և անցնել օնլայն գրանցում: UniMobile հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ + 374 10 59 55 55
Ծանոթացեք նաեվ
-
Յունիբանկը՝ առաջատար POS վարկերի գծով 17.03.2022