Մարտին եթերում կլինի Յունիբանկի «Ժողովրդական բանկ» հեռուստածրագիրը

26.02.2016

Մարտին եթերում կլինի Յունիբանկի «Ժողովրդական բանկ» հեռուստածրագիրը, որն ուղղված է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը եւ հաճախորդներին բանկային ծառայությունների մանրամասն ներկայացմանը:

26 փետրվարի, 2016 /news.am/

Մարտին եթերում կլինի Յունիբանկի «Ժողովրդական բանկ» հեռուստածրագիրը, որն ուղղված է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը եւ հաճախորդներին բանկային ծառայությունների մանրամասն ներկայացմանը: Յունիբանկից NEWS.am-ին հայտնում են, որ յուրաքանչյուր հաղորդման համար անցկացված հանրային հարցումները կօգնեն հասկանալ բնակչության իրազեկվածության մակարդակն այս կամ այն բանկային ծառայության նկատմամբ, իսկ բանկի մասնագետները կպարզաբանեն թե ինչպես ճիշտ օգտվել այդ ծառայություններից, գրագետ կառավարել փողը, պլանավորել ծախսերը եւ խնայողություններ անել:

Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որ նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում եւ ցուցակեց դրանք բորսայի B հարթակում: «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:

Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար եւ փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Հասարակության համար բանկային ծառայություններն ավելի հասկանալի եւ պարզ դարձնելու նպատակով, Յունիբանկը ձեռնամուխ եղավ «Ժողովրդական բանկ» հեռուստածրագրի թողարկմանը:

Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ եւ 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ