© 2026 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
Յունիբանկն իր գործունեություն է սկսել 2001թ.-ին: Յունիբանկի զարգացման հիմնական ուղղություներն են՝ մանրածախ բիզնեսը, ՓՄՁ-ներին աջակցությունը, private banking-ը և միջազգային հաշվարկները: Բանկն ունի 51 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ: Յունիբանկի ծառայություններից օգտվում է Հայաստանի աշխատունակ բնակչության գրեթե մեկ երրորդը:
Յունիբանկն առաջինը Հայաստանում անցկացրեց IPO և տեղաբաշխեց իր արժեթղթերը բորսայում: 2022թ.-ին Յունիբանկը ճանաչվեց Բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով:
Բանկն ակտիվորեն օգտագործում է ֆինանսական տեխնոլոգիաներն ու նորամուծությունները՝ ժամանակակից սպասարկում ապահովելու համար: Լինելով մանրածախ շուկայի առաջատարներից մեկն է՝ Յունիբանկը գործարկել է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ: Բանկի հաճախորդների համար արդեն հասանելի են Apple Pay և Google Pay անհպում վճարումները: 2022թ.-ի արդյունքներով Visa-ն Յունիբանկին շնորհել է Strong partnership in driving cashless մրցանակը:
Դեկարբոնացման նպատակով կանաչ էներգիային անցումը Յունիբանկի զարգացման ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկն է: Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնն այժմ ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայով:
ESG Sustainalytics ոլորտում առաջատար վերլուծական ընկերության փորձագետները ներկայացրել են երկրորդ կողմի կարծիքը Յունիբանկի «կանաչ» պարտատոմսերի թողարկման հայեցակարգի վերաբերյալ և հաստատել դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին և Green Bonds Principles 2021-ի պահանջներին:
Յունիբանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի:
Նշանակալի իրադարձություններ
Յունիբանկն առաջինը Հայաստանում անցկացրեց IPO և տեղաբաշխեց իր արժեթղթերը բորսայում: 2022թ.-ին Յունիբանկը ճանաչվեց Բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով:
Բանկն ակտիվորեն օգտագործում է ֆինանսական տեխնոլոգիաներն ու նորամուծությունները՝ ժամանակակից սպասարկում ապահովելու համար: Լինելով մանրածախ շուկայի առաջատարներից մեկն է՝ Յունիբանկը գործարկել է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ: Բանկի հաճախորդների համար արդեն հասանելի են Apple Pay և Google Pay անհպում վճարումները: 2022թ.-ի արդյունքներով Visa-ն Յունիբանկին շնորհել է Strong partnership in driving cashless մրցանակը:
Դեկարբոնացման նպատակով կանաչ էներգիային անցումը Յունիբանկի զարգացման ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկն է: Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնն այժմ ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայով:
ESG Sustainalytics ոլորտում առաջատար վերլուծական ընկերության փորձագետները ներկայացրել են երկրորդ կողմի կարծիքը Յունիբանկի «կանաչ» պարտատոմսերի թողարկման հայեցակարգի վերաբերյալ և հաստատել դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին և Green Bonds Principles 2021-ի պահանջներին:
Յունիբանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի:
Նշանակալի իրադարձություններ
| 2025 |
Moody’s-ը բարձրացրեց Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն: Յունիբանկը թողարկեց 3,9 մլրդ դրամի բաժնետոմսեր: Յունիբանկը 2024թ. համար բաժնետերերին վճարեց 7,8 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժիններ: UBPay-ը դարձավ iSend և URemit դրամական փոխանցման համակարգերի գործընկեր: Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկեց անժամկետ պարտատոմսեր: Բացվեց Յունիբանկի «Զորավար Անդրանիկ» մասնաճյուղը: Վերաբացվեցին Յունիբանկի «Թիվ 47», «Սիսիան», «Մալաթիա», «Էրեբունի», «Արտաշատ» և «Վանաձոր» մասնաճյուղերը: Երևանում բացվեց Unibank Invest-ի նոր գրասենյակը: Visa-ն Յունիբանկին շնորհեց Strategic Partnership Award 2025 մրցանակը: Mastercard-ը Յունիբանկին շնորհեց Enhancement in Payment Solutions մրցանակը: Յունիբանկի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական միջազգային համաժողովը: Յունիբանկը դարձավ «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր: Յունիբանկը դարձավ BAFT 2025 Asia Bank to Bank ֆորումի հովանավոր: Յունիբանկը դարձավ Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ: Յունիբանկը միացավ FinTech Armenia ասոցիացիային՝ որպես հիմնադիր անդամ: Յունիբանկը դարձավ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավորը: Երևանում անցկացվեց «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշարը: Յունիբանկը դարձավ Velosolutions UCI Pump Track միջազգային մրցաշարի Հայաստանի փուլի հովանավոր: Յունիբանկի հովանավորությամբ Հայաստանում անցկացվեց ժայռամագլցման բաց առաջնություն: |
| 2024 |
VISA-ն և Յունիբանկը իրականացրեցին Փարիզի Օլիմպիական խաղերին նվիրված արշավ: Յունիբանկը դարձավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիայի (BACEE) անդամ: Յունիբանկը միացավ ՀՀ լիզինգատուների ասոցիացիային: Բացվեցին Յունիբանկի «Բայրոն» և «Դալմա» մասնաճյուղերը: Վերաբացվեցին Յունիբանկի «Աջափնյակ», «Բագրատունյաց» և «Աշտարակ» մասնաճյուղերը: UBPay համակարգը միացավ IAMTN միջազգային ասոցիացիային: Յունիբանկը գործարկեց մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար: Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկեց ստորադաս պարտատոմսեր: WEALTH Navigator Awards 2024. Յունիբանկը ճանաչվեց պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկ ԱՊՀ երկրներում: AMX մրցանակաբաշխությանը Յունիբանկը լավագույնը ճանաչվեց «Բորսայում բաժնետոմսերի լավագույն թողարկող» և «Լավագույնը բաժնետոմսերի երկրորդային շուկայում» անվանակարգերում: Visa-ն Յունիբանկին շնորհեց Olympic Games Sponsorship Excellence Award մրցանակը: |
| 2023 |
Յունիբանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվեց լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի
Visa-ն Յունիբանկին շնորհեց Pinnacle Partnership մրցանակը: Յունիբանկը դարձավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր: Յունիբանկը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը դարձան գործընկերներ: Յունիբանկը դարձավ Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի (Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ) անդամ: Յունիբանկը գործարկեց Google Pay ծառայությունը: Յունիբանկը գործարկեց Visa Direct նոր ծառայությունը: Բացվեց նոր «Մխչյան» մասնաճյուղը: Յունիբանկի աջացկությամբ Երևանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը: Յունիբանկի հովանավորությամբ հիմնադրվեց նոր սպորտային ակումբ՝ Unisport-ը: Յունիբանկի ֆուտզալի թիմը դարձավ Fastex Ֆինանսաբանկային Կոնֆերենցիայի չեմպիոն: |
| 2022 |
Երևանում բացվեց Յունիբանկի «Հայրենիք» մասնաճյուղը: Տաշիր քաղաքում բացվեց Յունիբանկի նոր մասնաճյուղը: Apple Pay-ը հասանելի դարձավ Յունիբանկի հաճախորդների համար: Visa-ն Յունիբանկին շնորհեց Strong partnership in driving cashless մրցանակը: Sustainalytics-ի վերլուծաբանները հաստատեցին Յունիբանկի Green Bond Framework-ի համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Յունիբանկը դարձավ «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկեր: Յունիբանկի աջակցությամբ Պոլիտեխնիկում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա: |
| 2021 |
Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը սկսեց աշխատել կանաչ էներգիայով: Raiffeisen Bank International-ը Յունիբանկին շնորհեց «Որակի գերազանցություն 2020» մրցանակը: Կայացավ Յունիբանկի 20-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոն: Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերը տեղաբաշխվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում: Էրեբունի համայնքում բացվեց Յունիբանկի «Արին բերդ» մասնաճյուղը: Sme banking club-ը Յունիբանկին ընդգրկեց լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում: Յունիբանկը ճանաչվեց Հայաստանի ֆոնդային բորսայի լավագույն նորարար անդամ: |
| 2020 |
Յունիբանկն արժանացավ Visa-ի «Sustainability Icon» մրցանակին: Ապարանում բացվեց Յունիբանկի մասնաճյուղը: Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը: Յունիբանկը գործարկեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ: |
| 2019 |
Բացվեցին Յունիբանկի «Գևորգ Չաուշ», «Նորագավիթ», «Իսակով», «Գուգարք» և «Արարատ» մասնաճյուղերը: VLV Electronics Էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը Յունիբանկին ճանաչեց որպես 2019թ. լավագույն գործընկեր: SME Banking Club-ը Յունիբանկին շնորհել է Most Innovative Bank 2018 հավաստագիրը: Յունիբանկը արժանացավ Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում` թողարկված քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար: Յունիբանկը շարունակեց իրականացնել սահմանամերձ շրջանների դպրոցներին աջակցության ծրագիրը: Սիսիանի Շաղատի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը համալրվեց նոր մարզագույքով, իսկ ձյուդոյի խմբակի մարզումների համար տրամադրվեց տատամի: |
| 2018 |
Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր: Յունիբանկը, սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, սկսեց իրականացնել դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման ծրագիր: Յունիբանկը և FMO-ն սկսեցին «Կանայք բիզնեսում» վարկավորման ծրագրի իրականացումը: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Յունիբանկի աջակցությամբ տեղի ունեցավ դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90- ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Յունիբանկն իրականացրեց պարտատոմսերի 4 թողարկում` տեղաբաշխելով 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար գումարի պարտատոմս: |
| 2017 |
«Յունիբանկ» ԲԲԸ-ի հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերն ապացուցակվել են և տեղափոխվել ազատ շուկա (C): Յունիբանկին հանձնվեց PCI DSS 3.2 ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիրը: Յունիբանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի համերգասրահում կայացավ պատանի երաժիշտների`«Վարպետները կերտում են վարպետներ» սիմֆոնիկ համերգը: Յունիբանկի պատվիրակությունը մասնակցեց Պրահայում կայացած CyberCentral համաժողովին: Բակո Սահակյանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգևատրեց «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Հայաստանի բանկերի միությունը Յունիբանկի Խորհրդի և Վարչության նախագահներ Գագիկ Զաքարյանին և Վարդան Աթայանին պարգևատրեց «Տիգրան Մեծ» հուշամեդալով: Մեսրոպ Հակոբյանը զբաղեցրեց բանկի Վարչության նախագահի պաշտոնը: Յունիբանկն առաջինը Հայաստանում հաջողությամբ անցավ SWIFT -ի ատեստավորումը: |
| 2016 |
Յունիբանկն անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված նոր ProtoCRM համակարգին: Յունիբանկն առաջին անգամ թողարկեց դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում և ընդգրկվեցին պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Յունիբանկը գործարկեց Տվյալների մշակման ժամանակակից կենտրոն, որն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը նախատեսված է սերվերային, ցանցային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման և անխափան աշխատանքի ապահովման համար: Moody’s Investors Service միջազգային գործակալությունը հաստատեց Յունիբանկի դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B3 վարկանիշը` կանխատեսումը դարձնելով «պոզիտիվ»: Յունիբանկը տոնեց է իր հիմնադրման 15-ամյակը: Յունիբանկի սովորական անվանական բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվեցին հիմնական (A) ցուցակ: Աթենքում կայացած «Ապագայի բանկ 2016» միջազգային համաժողովում Յունիբանկը ճանաչվեց «Տարվա գործընկեր»: Յունիբանկի Խորհուրդը որոշում ընդունեց բանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին վճարել միջանկյալ շահութաբաժիններ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար` սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով: Յունիբանկի ընդհանուր կապիտալը գերազանցեց 35,2 մլրդ ՀՀ դրամը: |
| 2015 |
«Յունիբանկ» ՓԲԸ-ն վերակազմավորվեց «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության: Moody's հաստատել է Յունիբանկի վարկանիշը /B2/. կանխատեսումը` կայուն: SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Raiffeisen Bank International- ի կողմից Յունիբանկն արժանացել է «Որակի գերազանցություն» (RBI STP Quality Awards) մրցանակին: Յունիբանկը ներդրեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ: Յունիբանկը դարձավ Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայում հաշվարկային համակարգի անդամ: Համագործակցություն սկսեց Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ: «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը Յունիբանկը լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում: «Յունիբանկը» հաջողությամբ ավարտվեց սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) առաջնային տեղաբաշխումը` մոտ 2,5 մլրդ ՀՀ դրամ: |
| 2014 | Համագործակցություն հաստատեց Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB) հետ: Համագործակցություն սկսեց Intel Express դրամական փոխանցումների միջազգային համակարգի հետ: Մեկնարկեց Unibank Prive ծառայությունը |
| 2013 |
Յունիբանկը գործարկեց սեփական պրոցեսինգային կենտրոնը: Ներդրեց ավտոմատացված սկորինգի և փաստաթղթաշրջանառության համակարգ: |
| 2012 | Thomson Reuters միջազգային կորպորացիան Յունիբանկին շնորհել է Հայաստանում «Լավագույն դիլինգ բանկ 2012» կոչումը: |
| 2011 |
Յունիբանկը մասնակցեց Ասիական Զարգացման Բանկի առեւտրի ֆինանսավորման ծրագրին: Բանկը կանոնադրական կապիտալը համալրեց մինչև 11 400 մլն ՀՀ դրամ: |
| 2010 | Moody’s վարկանիշային գործակալությունը Յունիբանկին շնորհեց միջազգային վարկանիշ, կանխատեսում` կայուն: |
| 2009 | Յունիբանկի մասնաճյուղային ցանցը միացվեց տվյալների միասնական բազային: |
| 2008 |
Յունիբանկը դարձավ ՀՀ ֆոնդային բորսայի անդամ: Բանկի կանոնադրական կապիտալը համալրվեց մինչեւ 8 599 մլն ՀՀ դրամ: |
| 2007 |
Յունիբանկը համալրեց կանոնադրական կապիտալը մինչեւ 5 599 մլն ՀՀ դրամ: Ներդրվեց ABN AMRO բանկի ռիսկերի կառավարման ծրագիրը: |
| 2006 | Յունիբանկը դարձավ IFAD-ի գյուղական վայրերում ներդրումների խթանման ծրագրի, ինչպես նաեւ SMEDNC հիմնադրամի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրի մասնակից: |
