2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկի մանրածախ վարկերի քանակն աճել է գրեթե երեք անգամ

18.05.2016 2016թ.-ի մարտի վերջի դրությամբ Յունիբանկի` ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի պորտֆելը կազմել է 54 մլրդ ՀՀ դրամ, վարկերի քանակը գերազանցել է 173 հազարը: Միայն առաջին եռամսյակում բանկը տրամադրել է 34 000 մանրածախ վարկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 3 անգամ: Արդյունքում` մանրածախ բիզնեսի շահույթի պլանը գերակատարվել է գրեթե 2.5 անգամ և կազմել 822 մլն դրամ:

Յունիբանկում վարկի տրամադրումն առավելագունս արագ և պարզ գործընթաց է: Հաճախորդը կարող է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ պրոմո կետ խոշոր առևտրային ցանցում, և ընդամենը մեկ րոպեում, նրան կհայտնեն վարկի տրամադրման վերաբերյալ բանկի որոշումը: Նույնը և բանկի գործընկեր առևտրի և սպասարկման կետերում: Նման արագությունը հնարավոր եղավ բանկում CRM համակարգի ներդրման շնորհիվ:

Յունիբանկն ունի սպասարկման լայն ցանց, որը ևս առավելություն է հարմարավետ սպասարկում ապահովելու համար: Բանկը ներկայացված է 45 մասնաճյուղով և 54 պրոմո կետով: Համագործակցում է մոտ 1000 առևտրի և սպասարկման կետերի հետ: Այս տարի նախատեսվում է շեշտակի ընդլայնել սպասարկման ցանցը` բացելով ինչպես նոր մասնաճյուղեր, այնպես էլ ավելացնելով պրոմո-կետերի և համագործակցող խանութների քանակը:

Դրա հետ մեկտեղ, բանկն ընդունում է նաև սպառողական վարկերի օնլայն հայտեր, որը հաճախորդը ներկայացնում է առանց բանկ այցելելու:

Նույն կերպ` արագ և պարզ, իրականացվում է վարկի մարումը: Վճարումները կարելի է կատարել ինչպես բանկի մասնագետի մոտ, այնպես էլ ինքնուրույն` օգտվելով վճարային տերմինալներից, որոնք տեղադրված են մեր բոլոր մասնաճյուղերում և առևտրային խոշոր կետերում:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ