Յունիբանկն առաջինը Հայաստանում հաջողությամբ անցավ SWIFT -ի ատեստավորումը

10.12.2017 Յունիբանկն առաջին բանկն է Հայաստանում, որը հաջողությամբ անցավ SWIFT վճարային համակարգի կողմից մշակված անվտանգության պահանջներին համապատասխանության ատեստավորումը: Customer Security Controls Framework 1.0. ստանդարտը պարունակում է վերահսկողության պարտադիր և առաջարկվող տարրեր` ուղղված տեղեկատվական անվտանգության, կիբերանվտանգության բարձրացմանը, ինչպես նաև տեղեկատվական ենթակառուցվածքի պաշտպանմանը: Այդ նպատակով SWIFT-ը մշակել է ատեստավորման գործընթաց, որը բանկերին անհրաժեշտ է անցնել մինչև 2017թ.-ի ավարտը:

Տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով, Յունիբանկը ցուցաբերում է համալիր մոտեցում և կիրառում տեղեկատվության պաշտպանման միայն նորագույն տեխնոլոգիաներ: Հիշեցնենք, որ բանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ, ինչպես նաև ստացել PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանելիության հավաստագիր:

Յունիբանկը հաջողությամբ անցավ PCI PIN Security ստանդարտի պահանջներին համապատասխանության գործընթացը և ստացավ հավաստագիր, որի առկայությունը երաշխավորում է, որ բանկում քարտերի PIN-կոդերի տրամադրման գործընթացն իրականացվում է Visa միջազգային վճարային համակարգի անվտանգության պահանջներին համապատասխան և փաստում է քարտերի միջոցով իրականացվող գործարքների բարձր պաշտպանվածությունը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ