© 2025 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
Բակո Սահակյանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
05.05.2017Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի բանկային և գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի և Հայաստանի բանկային համակարգերի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է մեր հանրապետությունում այս ոլորտի կայուն զարգացմանը:
Նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Ծանոթացեք նաեվ
-
«Յունիբանկը» ամփոփեց 2015թ.-ի արդյունքները 03.06.2016