Յունիբանկը երեքշաբթի կավարտի պարտատոմսերի տեղաբաշխումը

14.06.2016

«Յունիբանկ» ԲԲԸ-նտեղաբաշխել է պարտատոմսերի թողարկման 95%-ից ավելին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

14 Հունիսի, 2016 /Arka.am/

Յունիբանկն 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին բանկը հայտարարեց այս տարվա ապրիլի 8-ին:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվում է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2018 թվականի ապրիլի 8–ին։

Պարտատոմսերը կարել է ձեռք բերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 45 մասնաճյուղերում: Թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, ինչը ներառում է յուրաքանչյուրը 100 դոլար անվանական արժեքով 50 000 պարտատոմս:

Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, ներառում է 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ 10 հատ պարտատոմս: Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Ներդրողը կարող է ձեռք բերել առաջարկի վերաբերյալ Ազդագիրը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի www.unibank.am կայքում:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ