© 2024 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
Գագիկ Զաքարյան. Հայաստանի բանկային համակարգում ներդրում կատարելը հեռանկարային է
20.05.20162015 թվականի հաջող IPO–ից հետո Յունիբանկը հայտարարել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին` որպես ներդրումային նոր, եկամտաբեր գործիք։
20 Մայիս, 2016 /Arka.am/
Պարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է տարեկան 8 տոկոս, բանկն արժեկտրոնային եկամտի վճարումը կիրականացնի եռամսյակը մեկ։
«Յունիբանկ» ԲԲԸ–ն մեծ ուշադրություն է դարձնում ներդրումային ուղղվածությանը և այլընտրանքային պրոդուկտներ է առաջարկում միջոցների ներդրման համար` դրանով իսկ Հայաստանի ֆոնդային շուկայի զարգացում քարոզելով։
Երկրի ներդրումային հնարավորությունները և Յունիբանկի առաջարկները ներկայացնելու համար բանկի պատվիրակությունը, մասնավորապես, մասնակցել է ապրիլին Լոնդոնում կայացած Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովին։
Ընդհանուր առմամբ, համաժողովին հրավիրված են եղել առաջատար բանկերի և ֆոնդերի, ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում մասնագիտացող կառավարող և խորհրդատվական ընկերությունների ացելի քան 200 ներկայացուցիչներ։
Համաժողովի մասնակիցները քննարկել են պարտատոմսերի շուկայի ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները, ԱՊՀ երկրների և Եվրոպայի ներդրումային նոր հնարավորություններն ու պրակտիկան։
Նշվել է, որ Յունիբանկի պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար` 50 000 պարտատոմս։ Նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, ներառում է 1 000 դոլար ընդհանուր արժողության 10 պարտատոմս։
Պարտատոմսերի մարումը կկատարվի 2018 թվականի ապրիլի 8–ին։ Ակնկալվում է, որ տեղաբաշխումից հետո բանկի պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում։ «Ներդրումային գործիքի ընտրության ժամանակ էական նշանակություն ունեն երկու առանցքային գործոններ` հուսալիությունը և եկամտաբերությունը։ Յունիբանկի պարտատոմսերը բավարարում են այդ պահանջներին, ինչը դրանց գրավիչ է դարձնում օտարերկրացի ներդրողների համար»,– նշեց «Յունիբանկի» խորհրդի նախագահ, բաժնետեր Գագիկ Զաքարյանը։
Պարտատոմսերի հայկական շուկայի օրենսդրական կարգավորումը պատշաճ մակարդակում է։ Պարտատոմսերով ներգրավված միջոցները, ինչպես և բանկային ավանդները, Հայաստանում երաշխավորված են Ավանդների փոխհատուցման երաշխավորման ֆոնդի կողմից։
Միաժամանակ, թողարկողը` Յունիբանկը, ՀՀ խոշոր և հանրային բանկերից մեկն է, որի բաժնետոմսերը գնանշվում են բորսայում։ Դա նշանակում է, որ մենք ունենք մանրածախ ներդրողների լայն շրջանակ և ֆինանսական բացարձակ թափանցիկ հաշվետվություն։
Հաշվի առնելով բնակչության և մասնավոր ներդրողների հետաքրքրությունը բանկի նկատմամբ` Յունիբանկն այս տարի ծրագրում է նաև եվրապարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում միջազգային շուկաներում։
2015 թվականի ավարտին Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում առաջնային առաջարկի միջոցով (IPO) բաժնետեմսերի տեղաբաշխում է իրականացրել և ցուցակել է բաժնետոմսերը NASDAQ OMX Armenia–ի (B) երկրորդային հարթակում։
Յունիբանկի IPO–ն ուղղված էր մանրածախ ներդրողների լայն շրջանակին և ուղեկցվում էր մարքեթինգային մեծ արշավով։ Արդյունքում բանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերի բաժնեմասը կազմել է ոչ պակաս, քան 10 տոկոս։
Արդեն այս տարվա ապրիլին Յունիբանկն իրականացրել է 5.2 մլրդ դրամի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում և դրանք ամբողջովին տեղաբաշխել է ֆոնդային բորսայում։
Մայիսին բանկը սկսում է բաժնետոմսերի նոր թողարկում, որոնց պայմանների մասին կհաղորդվի լրացուցիչ։ «Բաժնետոմսերի թողարկման և բանկն առավելագույնս հրապարակային դարձնելու որոշումը պայմանավորված է հեղինակության հետագա ամրապնդման, գործունեության թափանցիկության բարձրացման և բանկի կորպորատիվ կառավարման մակարդակի բարելավման մեր ռազմավարությամբ։»
Հաջող IPO–ն ապացուցեց, որ «Յունիբանկը» դուրս է եկել զարմացման այն մակարդակ, որն իրական հետաքրքրություն է ներկայացնում ներդրողների համար։ Բանկը ներկա է NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի ցուցակման մեջ, և հենց մեր բաժնետոմսերի գինն է որոշում բանկի իրական շուկայական արժեքը»,– ասաց Գագիկ Զաքարյանը։
Իհարկե, Հայաստանում առայժմ բավական չի ձևավորվել բաժնետոմսերի ընկալումը որպես ներդրման արդյունավետ և երկարաժամկետ օբյեկտ, բայց, Գագիկ Զաքարյանի խոսքով, դրա համար երկար ժամանակ չի պահանջվի։
«Հայաստանի բանկային համակարգում շահավետ է ներդրում կատարելը։ Եկեք խոսենք թվերով։ 2008 թվականից մինչև 2015 թվականը Հայաստանի բանկային ակտիվներն ավելացել են 342 տոկոսով, կապիտալը` 236 տոկոսով, վարկային ներդրումները` 335 տոկոսով։ Այս ժամանակահատվածում Յունիբանկի ակտիվներն աճել են 231 տոկոսով, կապիտալը` 251 տոկոսով, իսկ վարկերը` 240 տոկոսով։ Առաջիկայում բանկը մտադիր է սկսել բաժնետոմսերի նոր տրանշի տեղաբաշխում և նաև ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավել»,– նշեց բանկի խորհրդի նախագահը։
«Յունիբանկի» սպասարկող ցանցն այսօր ընդգրկում է 45 մասնաճյուղ և 54 պրոմո–կետ։ Բանկի հաճախորդների թիվը գերազանցում է 300 հազարը։ Վարկային ծրագրերի շրջանակում «Յունիբանկն» ակտիվ համագործակցում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (BSTDB), Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ։
Յունիբանկի համար հաճախորդային գերակա հատվածը մանրածախ հաճախորդներն ու փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն են։ Բանկի շուկայի բաժնեմասը 2015 թվականի սպառողական վարկավորման արդյունքներով կազմել է ավելի քան 9 տոկոս, քարտային հատվածում` 8 տոկոս, կորպորատիվ վարկավորման հատվածում` 5 տոկոս։ Բանկը ծրագրում է բաժնեմասի ընդլայնում տվյալ ուղղություններով և դիրքերի ամրապնդում շուկայում։
2016 թվականին հատուկ ուշադրություն կդարձվի նաև VIP-սպասարկմանը` հունիսին «Յունիբանկը» ծրագրում է ժամանակակից նոր գրասենյակ բացել Երևանի կենտրոնում բարձրագույն մակարդակով Unibank Privé հաճախորդներին սպասարկելու համար։
Յունիբանկի ապրանքանիշը ճանաչելի է, ինչը նաև պայմանավորված է բանկի` սոցիալական և բարեգործական ուղղվածության զանազան նախագծերին ունեցած մասնակցությամբ։
«Իմ կարծիքով, խոշոր բիզնեսը պետք է հովանավորչական օժանդակություն ցուցաբերի սոցիալական ծրագրերի, կրթության, գիտության և սպորտի ու արվեստի նախագծերին։ Դա բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մի մասն է, և մենք կշարունակենք ջանքերն այդ ուղղությամբ` անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով հասարակության համար նշանակալի և անհրաժեշտ նախագծերին։ Չէ՞ որ, մշակութային միջոցառման ֆինանսավորումը մարդկանց այդ արվեստը տեսնելու և հաճույք ստանալու հնարավորություն է ընձեռում»,– ամփոփեց Գագիկ Զաքարյանը։
Յունիբանկը և անձամբ Գագիկ Զաքարյանն ակտիվ օժանդակում են մանկական տարբեր հիմնադրամների, այդ թվում` «Նվիրիր կյանք» հիմնադրամին, օգնում են մանկական մարզական մրցաշարերի անցկացմանը։
Բանկը Հայաստանում իրագործել է նաև դպրոցների ֆինանսական օժանդակություն, օգնում է ավիամոդելային խմբակին։ Բանկն օժանդակություն է ցուցաբերել «Էրեբունի Երևան» տոնակատարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբին, հովանավորել է Պետական ֆիլհարմոնիային։ Յունիբանկը շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ է հաստատել Ջիվան Գասպարյանի հետ, և բանկն օժանդակել է դուդուկի դպրոցի բացմանը։
Ապրիլին Երևանում կայացավ Aurora Prize մարդասիրական միջազգային մրցանակաբաշխությունը, որի ֆինանսական օժանդակությւոն ցուցաբերեցին հայազգի տարբեր գործարարներ, այդ թվում` Գագիկ Զաքարյանը։
2015 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գագիկ Զաքարյանին պարգևատրել է «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար» 2–րդ աստիճանի մեդալով։