Գագիկ Զաքարյան. «Յունիբանկը նախատեսում է բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխում իրականացնել»

18.03.2016

Յունիբանկը նախատեսում է 2016թ. ապրիլ-հունիսին իրականացնել բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխում (SPO) եւ դիտարկում է ինստիտուցիոնալ ներդրող ներգրավելու հնարավորությունները:

18 Մարտի, 2016 /Banki.ru/

Յունիբանկը նախատեսում է 2016թ. ապրիլ-հունիսին իրականացնել բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխում (SPO) եւ դիտարկում է ինստիտուցիոնալ ներդրող ներգրավելու հնարավորությունները: Այդ մասին Banki.ru պորտալին ասել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

«Հայաստանում առաջին անգամ Յունիբանկն ինքնուրույն իրականացրեց IPO, որը նախատեսված էր անհատական ներդրողների լայն շրջանակի համար եւ ուղեկցվում էր լայնածավալ մարքեթինգային արշավով: Բաժնետոմսերի տեղաբաշխումը, ինչպես եւ սպասվում էր, մեծ հետաքրքրություն առաջացրեց: Ներգրավվեցին անհատական ներդրողներ, ինչը հնարավորություն տվեց մեզ ցուցակվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի B հարթակում: Այս փուլում որոշում է ընդունվել դիվերսիֆիկացնել բաժնետերերի կազմը եւ ներգրավել նաեւ ինստիտուցիոնալ ներդրողների»,- հայտարարել է Գագիկ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Յունիբանկը նախատեսում է SPO-ի անցկացման համար ներգրավել Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված ներդրումային բանկ, որն ունի տվյալ ուղղությամբ աշխատելու փորձ:

«Երկրորդային տեղաբաշխումը նախատեսված է ընթացիկ տարվա ապրիլ-հունիսի համար, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ տեղաբաշխման ծավալների ու պայմանների մասին Յունիբանկը կհրապարակի առաջիկայում»,- ասել է Գագիկ Զաքարյանը:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ