Յունիբանկի սպառողական վարկերի աճը կազմել է 290 տոկոս

16.03.2016

Յունիբանկը շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել եւ ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը. այս տարվա հունվար-փետրվարին բանկ է ներկայացվել 43 000 -ից ավելի սպառողական վարկային հայտեր, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն ավելի քան 290 տոկոսով:

16 Մարտի, 2016 /News.am/

Յունիբանկը շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել եւ ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը. այս տարվա հունվար-փետրվարին բանկ է ներկայացվել 43 000 -ից ավելի սպառողական վարկային հայտեր, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն ավելի քան 290 տոկոսով: Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը ս.թ. մարտի 1-ի դրությամբ գերազանցել է 188 000-ը:

Սպառողական վարկեր կարելի է ձեւակերպել Յունիբանկի 45 մասնաճյուղերում, ինչպես նաեւ 50 պրոմո կետերում եւ բանկի հետ համագործակցող 500 առեւտրային կետերում: Նշենք, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաեւ օնլայն` առանց բանկ այցելելու: Դրա համար ընդամենը պետք է լրացնել www.unibank.am կայքում կամ ֆեյսբուքայն էջում (www.facebook.com/unibankarmenia) տեղադրված պարզ ձեւը:

«Առավելագունս արագ եւ պարզ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկի տրամադրման գործընթացը Յունիբանկում: Մենք ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում ենք եւ առաջարկում ենք շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ վարկերի դեպքում: Շահավետ պայմանների եւ սպասարկման հարմարավետության բարձրացման շնորհիվ այս տարի եւս նախատեսում ենք սպառողական վարկավորման պորտֆելի շեշտակի աճ», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Նույն կերպ արագ եւ հարմար կազմակերպված է վարկի մարման գործընթացը: Վճարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում եւ կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» եւ «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ