Յունիբանկը բարձրացնում է քարտերով գործարքների անվտանգության մակարդակը

10.08.2017

Յունիբանկի քարտերով գործարքների անվտանգությունն այսուհետ ապահովվելու է 3D Secure/ Secure code տեխնոլոգիայով:

10 օգոստոսի, 2017 /ԱՌԿԱ/

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, դա նշանակում է, որ Յունիբանկի քարտապանը Verified By Visa կամ Secure Code նշանն ունեցող կայքերում, Visa քարտով վճարում կատարելիս, SMS հաղորդագրությամբ կստանա մեկանգամյա գաղտնաբառ (հնգանիշ կոդ), որը մուտքագրելուց հետո կարող է իրականացնել գործարքը:

Նշված ծառայությունը հնարավորություն է տալիս նույնականացնել քարտապանին վճարման պահին` էլ ավելի բարձրացնելով գործարքի անվտանգության մակարդակը: Ծառայությունը հասանելի է միայն այն քարտապաններին, որոնք բանկում ունեն ակտիվացված SMS ծառայություն: Ուստի հորդորում ենք մեր բոլոր քարտապաններին, եթե դեռ չեն օգտվում SMS-ծառայությունից, ապա մոտենան բանկի ցանկացած մասնաճյուղ և ակտիվացնեն այն: SMS-ծառայությունը տրամադրվում է անվճար:

Idram և U!Pay կայքերում գրանցված քարտապանները, SMS –ծառայությունն ակտիվացնելուց հետո, պետք է նշված կայքերում վերագրանցվեն: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Յունիբանկի քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն` (+37410) 555 385 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ