© 2024 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
Մանրածախ վարկավորման ոլորտում Յունիբանկը գրանցել է 20% աճ
12.02.2019 2018թ.-ին Յունիբանկը տրամադրել է 20%-ով ավելի մանրածախ վարկեր քան նախորդ տարի: Անցած տարվա վերջի դրությամբ Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 210 մլրդ ՀՀ դրամ, իսկ վարկային պորտֆելը` 133 մլրդ ՀՀ դրամ: Պորտֆելի կեսից ավելին բաժին է ընկել մանրածախ վարկերին:— Յունիբանկի ակտիվների մեկ երրորդը կազմում է մանրածախ վարկավորումը: Մենք գնահատում ենք մեր հաճախորդների` հարյուր հազարավոր քաղաքացիների վստահությունը, որոնք մեզ դիմում եմ իրենց նպատակներն արագ իրականացնելու համար: Մենք անում ենք առավելագույնը սպառողական վարկավորումը մատչելի դարձնելու համար` բարելավելով վարկերի պայմանները և ընդլայնելով սպասարկման ցանցը, - նշում է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Գնալով մեծ պահանջարկ են վայելում Յունիբանկի օնլայն վարկային հայտերը: Անցած տարի 2017թ.-ի համեմատ հաճախորդները լրացրել են 77%-ով ավելի օնլայն հայտեր` գնահատելով ծառայության հարմարավետությունը:
Յունիբանկի մասնաճյուղային լայն ցանցը պարզեցնում է սպասարկման գործընթացը: Այժմ բանկն ունի 46 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում: Այս տարի բանկը նախատեսում է ընդլայնել ցանցը` Երևանում և մարզերում բացելով նոր մասնաճյուղեր և դրանց քանակը հասցնելով 51-ի: