© 2024 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
2018թ.-ի առաջաին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ
19.06.2018Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանի ողջույնի խոսքը բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում.
«Հարգելի բաժնետերեր և գործընկերներ,
Ուրախ ենք Յունիբանկի Խորհրդի անունից ողջունել ձեզ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում: Այսօր մենք կամփոփենք հաշվետու տարում բանկի աշխատանքի արդյունքները և կներկայացնենք զարգացման հետագա ծրագրերը:
Ինչպես գիտեք, 2017թ.-ին բանկի ղեկավար կազմում տեղի ունեցավ փոփոխություն և Մեսրոպ Հակոբյանը զբաղեցրեց բանկի Վարչության նախագահի պաշտոնը, իսկ Վարդան Աթայանն ընդունեց մեր առաջարկը` շարունակելու իր աշխատանքը Խորհրդի կազմում: Վստահ ենք, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը կշարունակի իր ակտիվ զարգացումը` որպես հաճախորդամետ և իննովացիոն բանկ:
2017 թվականին Յունիբանկն ապահովեց աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Բանկի ակտիվները գերազանցեցին 200 մլրդ ՀՀ դրամը: Յունիբանկի համար այս ռեկորդային ցուցանիշը հնարավոր եղավ ապահովել վարկավորման ծավալների ընդլայնման, պորտֆելի դիվերսիֆիկացման և ռիսկերի կառավարման համակարգի բարելավման շնորհիվ: Բանկի ակտիվների որակի բարելավումը գնահատեց նաև Moody’s գործակալությունը և բարձրացրեց Յունիբանկի վարկանիշը մինչև B2 մակարդակի` կայուն կանխատեսմամբ:
Մենք մեծ աշխատանք ենք տարել սպասարկման որակի և մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ: Արդյունքում Յունիբանկն առաջատար դիրքեր զբաղեցրեց մանրածախ շուկայում` օրական տրամադրելով 1 000 վարկ: Այսօր մենք ունենք ավելի քան 360 000 հաճախորդ և 173 բաժնետեր, որոնք Յունիբանկն ընդունում են որպես վստահելի և հուսալի գործընկեր:
2018 թվականին ևս բանկը շարունակեց ակտիվ տեմպերով աճը և գերակատարեց բիզնես-պլանը: Առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ, ինչն էապես կնպաստի բանկի ներդրումային գրավչության բարձրացմանը:
Մենք երախտապարտ ենք մեր բաժնետերերին և հաճախորդներին վստահության և լոյալության, բանկի անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև Կենտրոնական բանկին և Հայաստանի բանկերի միությանն աջակցության և օժանդակության համար»: