© 2024 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերին հուշանվերներ հանձնեց
29.05.2018Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և մայիսյան հերոսամարտերի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերի համար կազմակերպեց տոնական միջոցառում: Ջերմ և հաճելի մթնոլորտում բանկն իր մինորիտար բաժնետերերին հանձնեց հատուկ հուշանվերներ:
Միջոցառումը տեղի ունեցավ բանկի «Prive» մասնաճյուղում, որտեղ բանկի ներկայացուցիչները բաժնետերերին մանրամասն ներկայացրեցին պորտֆելային սպասարկման հնարավորությունը, որը ենթադրում է ներդրումներ բանկի ավանդներում, բաժնետոմսերում և պարտատոմսերում: Նման մոտեցման շնորհիվ, 2018թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով «Privé» մասնաճյուղի հաճախորդների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 անգամ:
Յունիբանկի զարգացման ռազմավարությունն ուղղված է Հայաստանում ներդրումային մշակույթի ձևավորմանը: Յունիբանկի բաժնետոմսերում ներդրումներ կատարելով, հասարակությունը ներգրավվում է բանկի կառավարման գործում և այդ կերպ նպաստում գործընթացն ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնելուն ինչպես հաճախորդների, այնպես էլ ներդրողների համար: Հայաստանում առաջին IPO- ի, NASDAQ OMX Armenia -ում ցուցակման և բաժնետոմսերի հետագա թողարկումների արդյունքում բանկն ունի 173 մինորիտար բաժնետեր:
«Մենք բարձր ենք գնահատում հասարակության վստահությունը բանկի հանդեպ և համոզված ենք, որ մեր արդյունավետ համագործակցությունը կշարունակվի երկար տարիներ: Ելնելով բանկի բարձր եկամտաբերությունից, ավելի շատ ֆիզիկական անձինք են պատրաստակամություն հայտնում դառնալու բանկի բաժնետեր: Մենք ուրախ ենք, որ մեր բաժնետոմսերը համարվում են երկարաժամկետ ներդրման գրավիչ և շահավետ գործիք: Դա վկայում է , որ մեր մինորիտար բաժնետերերը վստահ են բանկի կայուն ֆինանսական վիճակի, արդյունավետության և զարգացման հեռանկարների մեջ, - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: