«Յունիբանկը» ներդնում է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` հաճախորդների դիմումների գծով

05.02.2019

«Յունիբանկը» սկսել է հաճախորդների դիմումների հետ աշխատանքի ավտոմատացումն ու կենտրանոցումը` CRM համակարգի հիման վրա։ Նախագծի գործընկերը «Protobase Laboratories» ընկերությունն է, որի հետ բանկը հագործակցում է սկսած 2013 թվականից ՏՏ նորագույն լուծումների ներդրման ուղղությամբ:

Հաճախորդների դիմումների մշակման ժամանակակից համակարգի գործարկումը, որը «Protobase Laboratories»–ի սեփական մշակումն է, թույլ կտա բանկին կարճ ժամկետներում և նվազագույն ծախսերով ստեղծել միասնական տեղեկատվության ընդհանուր բազա, բարձրացնել կոլեկտիվ աշխատանքի արդյունավետությունը և ապահովել հաճախորդների հետ հետադարձ կապի օպերատիվությունը։ CRM-համակարգը ոչ միայն տեղեկատվության կենտրոնացման համար է, այլ նաև թույլ է տալիս բանկի ստորաբաժանումներին գործել համակարգված և վերահսկել աշխատանքի արդյունավետությանը։

CRM–համակարգի օգտագործման առավելություններից մեկը նաև բանկ ներկայացված դիմումների` բողոքների, դժգոհությունների, առաջարկությունների մշակման ժամկետների էական կրճատումն է, բանկի նկատմամբ հաճախորդի լոյալության և վստահության մակարդակի բարձրացումը։ Ստացված վերլուծության հիման վրա բանկը կկարողանա բացահայտել և վերացնել հաճախորդների դժգոհությունների առաջացման պատճառները, ինչը մանրածախ ուղղվածության բանկի գերակայություններից մեկն է` հաճախորդների սպասարկումը բարելավելու համար։

Նոր CRM-համակարգը կընդունի հաճախորդների դիմումները հաղորդակցման բոլոր ուղիներով` գրավոր, էլեկտրոնային փոստի, տեղեկատու կենտրոնի, բանկի կայքերի հետադարաձ կապի և սոցիալական ցանցերի միջոցով։

Այժմ համակարգը գտնվում է թեստավորման փուլում, իսկ 2017 թվականի փետրվարին արդեն կհանձնվի շահագործման։

«Յունիբանկը» միշտ ակտիվ ներդրումներ է իրականացրել ՏՏ ոլորտում` բիզնեսի ծավալների ավելացմանը համապատասխան։ Մանրածախ ուղղվածության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորագույն ծառայությունների ու լուծումների մշտական ներդրումը հանգեցնում են հզորությունների աճի և բոլոր բիզնես գործընթացներում ՏՏ ենթակառուցվածքի կայուն աշխատանքի ապահովման անհրաժեշտության։


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ