«Յունիբանկը» մասնակցում է Իրանում բացված «Հայաստան էքսպո» ցուցահանդեսին

04.10.2016

Այսօր Թեհրանում բացվեց «Հայաստան էքսպո» ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև «Յունիբանկի» պատվիրակությունը` իր կողմից մատուցվող ծառայությունները ներկայացնելու և համագործակցություն հաստատելու նպատակով:

Մասնավորապես, բանկը ցուցահանդեսին ներկայացնում է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգը և Unibank Privé ուղղությունը: Բանկի ներկայացուցիչները նպատակ ունեն համագործակցություն հաստատել իրանական գործընկերների հետ` նպաստելով բանկի ծառայությունների, այդ թվում` դրամական փոխանցումների առաջխաղացմանն իրանական շուկայում:

Unibank Privé-ն առաջարկում է լիարժեք ֆինանսական լուծումներ, որոնք ներառում են կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Unibank Privé-ի հաճախորդը կարող է դիմել և հանդիպում նշանակել անհատական մենեջերի հետ ցանկացած ժամանակ: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում են:


Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձևակերպելով առնվազն 20 մլն ՀՀ դրամ, 50,000 ԱՄՆ դոլար/եվրո գումարով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: Unibank Privé-ն իր հաճախորդներին առաջարկում է պրեմիում կարգի VISA Gold և Infinite բազմարժութային քարտեր, որոնց հնարավորությունները ներառում են անհատական սպասարկում օրական 24 ժամ, բժշկական և իրավաբանական աջակցություն, ավիատոմսերի, հյուրանոցի ամրագրում, ապահովագրություն և կոնսյերժ ծառայություններ:

Բանկային ծառայությունների համալիր փաթեթից բացի, Unibank Privé-ի հաճախորդները ստանում են նաև լրացուցիչ հնարավորություններ: Օրինակ, Priority Pass քարտը մուտքի իրավունք է տալիս 120 երկրների օդանավակայանների 900 VIP-գոտիներ: Մանրամասների համար կարող եք այցելել prive.unibank.am կայքը:

Հիշեցնենք, որ «Յունիբանկը» հաճախորդներին ընձեռում է հնարավորություն դրամական փոխանցում իրականացնել անհատին առանց բանկ այցելելու, եթե հաճախորդն ունի VISA կամ MasterCard բանկային քարտ: Դրամական փոխանցումների օնլայն ծառայությունը www.unibank.am կայքում հասանելի է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:



Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ