«Յունիբանկը» գերմանական KfW բանկի հետ համատեղ առաջարկում է էներգոարդյունավետության բարձրացման շահավետ բիզնես վարկեր

14.09.2016

«Յունիբանկ» ԲԲԸ-ն Գերմանա-հայկական հիմնադրամի և գերմանական KfW բանկի հետ համատեղ սկսել է բիզնես վարկավորման նոր ծրագիր` ուղղված ձեռնարկությունների էներգոարդյունավետության բարձրացմանը:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ստանալ բիզնես վարկեր շահավետ պայմաններով, այլ նաև` էապես կրճատել ձեռնարկության էներգոծախսերը: Այս ծրագրով վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, գյուղատնտեսության , տրանսպորտի, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցները կամ ընկերությունները:

«Էներգոարդյունավետ» վարկը տրամադրվում է ՀՀ դրամով մինչև 60 ամիս ժամկետով` մինչև 14% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է 1 մլն ՀՀ դամից մինչև 500 մլն ՀՀ դրամ: Որպես գրավի առարկա կարող է հանդես գալ անշարժ գույքը կամ ավտոտրանսպորտը:

Հաշվի առնելով շուկայի և բիզնեսի աշխատանքի առանձնահատկությունները, «Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն և անհատական ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որևէ սահմանափակումների:

«Յունիբանկի վարկային ծրագրերը մշակելիս մենք հաշվի ենք առնում ՓՄՁ-ներին համալիր աջակցության տրամադրման հնարավորությունը, նրանց պահանջմունքներն ու սեզոնային գործունեությունը: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք համագործակցությունը գերմանական KfW բանկի հետ և մեր հաճախորդներին առաջարկեցինք նոր վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին` ստանալու մատչելի միջոցներ էներգոարդյունավետ սարքավորումների ձեռքբերման, արտադրական հզորության բարձրացման և տեխնոլոգիաների նորացման համար: Այս մոտեցման շնորհիվ ձեռնարկությունը կարող է կրճատել օգտագործվող էներգիայի ծավալները, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունն ու մրցունակությունը: Վարկավորման պայմանները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերին. մենք չունենք միջնորդավճարներ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը արագացնում և պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը», - նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ