© 2024 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
Յունիբանկի պարտատոմսերն ընդգրկվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի Abond հարթակում
18.04.2018Յունիբանկը ամբողջությամբ տեղաբաշխեց 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը, որն ընդգրկվեց Nasdaq OMX Armenia-ի Abond ցուցակում:
Գործընթացը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում և իրականացնելու հասցեական և ռեպո գործարքներ:
Յունիբանկի թողարկած պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 39 ամիս, տարեկան եկամտաբերությունը` 5.5%: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվում է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումն իրականացվելու է 13.05.2021թ.-ին:
Պարտատոմսերի հանդեպ բնակչության հետաքրքրությունը պայմանավորված է բարձր եկամտաբերությամբ, երաշխավորված եկամտի առկայությամբ և ապահովվածությամբ: Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: