Բանկը ձեր հեռախոսում` Յունիբանկն առաջարկում է մոբայլ բանկինգ ծառայությունը

16.03.2017

Յունիբանկը գործարկել է մոբայլ բանկինգ նոր համակարգը` բջջային հեռախոսի միջոցով բանկային հաշիվների կառավարման համար: Ծրագիրն աշխատում է iOS և Android օպերացիոն համակարգերի հիման վրա և օգտագործման համար շատ պարզ է և հարմար:

Յունիբանկի մոբայլ բանկինգ ծրագիրը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել վճարումներ, վարկի մարումներ, համալրել հաշիվը և վճարել ծառայությունների դիմաց, այդ թվում` կատարել կոմունալ վճարումներ: Օգտվելով մոբայլ բանկինգ ծրագրից, հաճախորդը միշտ տեղյակ կլինի իր հաշիվներում առկա դրամական միջոցների շարժից և կարող է հետևել բոլոր գործարքներին: Ծրագրի ներբեռնումը հաճախորդը իրականացնում է ինքնուրույն` App Store-ից կամ Play Market-ից:

Մոբայլ բանկինգ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել բանկի 47 մասնաճյուղերից ցանկացածը և լրացնել համապատասխան դիմումի ձևը: Միայն դիտման հնարավորությունը տրամադրվում է անվճար է, իսկ սպասարկման վճարը կազմում է 2 000 ՀՀ դրամ ամսական:

«Մոբայլ բանկինգն անընդհատ մեծացնում է հնարավորությունները և ապագայում ձգտում է լիարժեք փոխարինել հաճախորդի կողմից բանկ այցելելը: Յունիբանկը մշտապես համահունչ է քայլել ժամանակի հետ և ակտիվ զարգացրել է հեռահար սպասարկման ուղիները` պարզեցնելով բանկային սպասարկման գործընթացը և, այդ կերպ, խնայելով իր հաճախորդների ժամանակը: Այսօր մոբայլ բանկինգն անձնական ֆինանսների կառավարման ամենաարագ և հարմար տարբերակներից մեկն է: Հետագայում մենք էապես կընդլայնենք համակարգով իրականացվող գործարքների տեսականին և կգործարկենք հաճախորդների կողմից առավել մեծ պահանջարկ վայելող ֆունկցիաները», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ