© 2025 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
«Protobase Laboratories» ընկերությունն ավտոմատացրել է Յունիբանկի` ժամկետանց պարտավորությունների հավաքագրման գործընթացը
23.02.2017Յունիբանկը հաջողությամբ ավարտել է ժամկետանց պարտավորությունների հավաքագրման գործընթացի իրավաբանական փուլի ավտոմատացման աշխատանքներն ու անցել է թեստավորման փուլին։
Համակարգը կոչված է ապահովելու բանկի այն ստորաբաժանումների աշխատանքի օպտիմալացումը, որոնք ներգրավված են ժամկետանց պարտավորությունների հավաքագրման գործում բոլոր փուլերում: Ավտոմատացումը թույլ կտա զգալիորեն արագացնել գործընթացը, մեծացնել ժամկետանց պարտավորությունների հավաքագրման ծավալները և միաժամանակ նվազեցնել դրանց սպասարկման ծախսերը:
Գործընթացի ավտոմատացման համար Յունիբանկը որոշել է շարունակել համագործակցությունը «Protobase Laboratories» ընկերության հետ, որը նախորդ նախագծերում իրեն դրսևորել է որպես հուսալի և կայուն գործընկեր` հաճախորդին ուղղված ճկուն մոտեցմամբ։
2016թ.-ի արդյունքում Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 118 մլրդ դրամը։ Մանրածախ բանկային շուկայում ամուր դիրքերը և հաջող գործունեությունը նախատեսում են նաև արդյունավետ աշխատանք խնդրահարույց պարտավորությունների հետ: Հենց այդ պատճառով էլ Յունիբանկը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում նոր տեխնոլոգիաների կիրառմանը և ակտիվ ներդրումներ է կատարում ավտոմատացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Գործընթացների ավոտամատացումը թույլ է տալիս մեծ ծավալի տեղեկատվություն մշակել կարճ ժամկետներում, և դրանով իսկ օպտիմալացնել աշխատողների ծանրաբեռնվածությունը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և ապահովել ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը յուրաքանչյուր փուլում:
«Բանկի կարևորագույն խնդիրներից մեկը ժամկետանց պարտավորությունների հավաքագրման գործընթացի ամբողջական վերահսկողությունն ու կառավարումն է: Ներդնելով ավտոմատացված համակարգ՝ մենք զգալիորեն արագացնում ենք վարկային գործերի մշակումը, և հնարավորություն ենք ստանում հետևել գործընթացին, վերահսկել յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքի արդյունավետությունը և օպերատիվ ստանալ անհրաժեշտ հաշվետվությունները: Այսպիսի մոտեցումը կնպաստի ժամկետանց պարտավորությունների ետբերման ծավալը և կբարձրացնի ամբողջ գործընթացի արդյունավետությունը», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, իրավական սպասարկման և ժամկետանց պարավորությունների hետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:
Հիշեցնենք, որ «Պրոտոբեյզ Լաբորաթորիզ» ընկերության հետ համագործակցության շրջանակում Յունիբանկում արդեն իսկ հաջողությամբ ներդրվել են մանրածախ վարկերի և առանց գրավի բիզնես վարկերի հայտերի մշակման CRM-համակարգեր, ինչպես նաև բանկն ավտոմատացրել է հաճախորդների դիմումների հետ աշխատանքի գործընթացը: CRM-համակարգերի շահագործումը թույլ է տալիս բանկին շեշտակի ավելացնել աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև էապես նվազեցնել բանկի օպերացիոն ծախսերը: