Յունիբանկը և Visa-ն քարտապաններին նվիրում են երկօրյա արձակուրդ

30.04.2021 Յունիբանկը Visa- ի հետ համատեղ սկսել է նոր արշավ, որի շրջանակներում Visa NON Cash քարտապաններին հնարավորություն է ընձեռել նվեր ստանալ  երկօրյա ուղևորություն երկու անձի համար Հայաստանում:  «Հանգստացի՛ր Յունիբանկի և Visa-ի հետ» արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է անկանխիկ վճարումներ կատարել Visa NON Cash վարկային քարտով Հայաստանի տարածքում գտնվող  վաճառքի և ծառայությունների մատուցման կետերում՝ խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, դեղատներում, հյուրանոցներում և այլն: Ամսական ամենաշատ գումարի վճարումներ կատարած երկու մասնակիցներին բանկն ու Visa-ն կնվիրեն երկօրյա ուղևորություն երկու անձի համար հայաստանյան հարմարավետ հյուրանոցներից մեկում:Արշավն կիրականացվի մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը:

«Մենք Հայաստանում ակտիվորեն զարգացնում ենք անկանխիկ վճարումները՝ որպես հարմարավետ ու անվտանգ այլընտրանք մեր հաճախորդների համար: Մենք ձգտում ենք, որպեսզի մեր քարտերով հնարավոր լինի գործարքներ կատարել ամենուր: Քարտերով անկանխիկ վճարումներ կատարելը խրախուսելու համար  Visa-ի հետ որոշեցինք իրականացնել այս արշավը և աջակցել մեր հաճախորդներին», - ասում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը: 

Յունիբանկը թողարկել է ավելի քան 400 000 քարտ, որից 170 000-ը` Visa: Բանկի ենթակառուցվածքը ներառում է 113 բանկոմատ և 141 վճարային տերմինալ: Այսօր ամենապահանջվածներից են Visa payWave անհպում քարտերը, որոնց միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին: Յունիբանկի քարտապանները նաև կարող են օգտվել UniMobile բջջային հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play-ից:

«Հայաստանում Visa քարտապաններն ամեն օր կատարում են մեծ թվով գնումներ: Մեր համատեղ արշավի նպատակը ցույց տալն է , որ անկանխիկ վճարումները ոչ միայն հեշտ են և հարմար, այլ նաև՝ շահավետ են:  Մենք բարձր ենք գնահատում Visa քարտապանների և մեր գործընկեր՝ Յունիբանկի լոյալությունը և ցանկանում ենք Visa –ի հետ վճարումներն ավելի հաճելի դարձնել բանկի հաճախորդների համար՝ նվիրելով նրանց հանգստյան փաթեթ», - նշում է  Visa-ի Կովկասյան տարածաշրջանի տարածաշրջանային մենեջեր Քրիստինա Դորոշը:  

 Հիշեցնենք, որ 2020 թ.-ին Յունիբանկն արժանացավ Visa-ի  կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին: 

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ