© 2024 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը
07.08.2020 Այսօր Սիսիանում բացվեց Յունիբանկի 52-րդ մասնաճյուղը: Նոր մասնաճյուղը գտնվում է Սիսիան, Իսրայելյան 39/62-1 հասցեում: Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:Արթուր Սարգսյանն իր խոսքում բարձր գնահատեց Յունիբանկի գործունեությունը Սիսիանում: Յունիբանկի մասնաճյուղի բացումը կարևոր է ոչ միայն Սիսիանի բնակիչների հարմարավետ բանկային սպասարկման համար, այլ նաև նոր աշխատատեղեր ստեղծելու առումով: Արթուր Սարգսյանը համայնքի ղեկավարության անունից շնորհակալագիր հանձնեց Յունիբանկին Սիսիանում մարդասիրական գործունեություն իրականացնելու և բնակիչներին մշտապես աջակից լինելու համար: Յունիբանկը սահմանամերձ շրջանների դպրոցներին իր աջակցության ծրագրի շրջանակներում Սիսիանի Շաղատի միջնակարգ դպրոցում ստեղծել էր ժամանակակից համակարգչային դասարան, ինչպես նաև մարզադահլիճին նվիրել էր մարզագույք և տատամի՝ ձյուդոյի խմբակի մարզումների համար:
Նոր մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ և արագ սպասարկում: «Սիսիան» մասնաճյուղը կսպասարկի ֆիզիկական և իրավաբանական անձանց և կտրամադրի բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, քարտերի տրամադրում, մոբայլ բանկինգ և այլն: Ի դեպ սրահում տեղադրված է նաև տերմինալ, որով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց:
Յունիբանկը մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկն է. Հայաստանի յուրաքանչյուր երրորդ աշխատող քաղաքացին սպասարկվում է Յունիբանկում: Հաճախորդների նման մեծ թվի համար որակով սպասարկում ապահովելու համար բանկը շարունակական ընդլայնում է սպասարկման ցանցը: Այս տարի նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել նաև Ապարանում և Երևանում:
Միաժամանակ մեր հաճախորդներին հիշեցնում ենք, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար է հնարավորինս սպասարկվել օնլայն՝ օգտվելով բանկի մոբայլ հավելվածից կամ Ինտերնետ-Բանկ հաճախորդ համակարգից:
Յունիբանկի մոբայլ հավելվածը հասանելի է «Մոբայլ բանկինգ» էջում:
Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ «Մասնաճյուղային ցանց» էջում:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55