Յունիբանկն արժանացել է Visa-ի «Sustainability Icon» մրցանակին

25.12.2020 Յունիբանկն արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին: 
Visa-ի ներկայացուցիչները շնորհավորել են Յունիբանկին հիանալի արդյունքների համար և հույս հայտնել, որ գալիք 2021թ.-ին բանկի հետ միասին ավելի շատ նախագծեր կիրականացվեն:
 
Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է Visa բազմարժութային քարտեր, որոնք կարելի է օգտագործել նաև անհպում եղանակով: Visa անհպում քարտերի միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին: Այդպիսով հաճախորդը հնարավորություն է ստանում վճարել գնումների դիմաց  ավելի արագ և անվտանգ եղանակով՝  առանց քարտը երրորդ անձանց փոխանցելու: Քարտապանը վճարումը  կատարում է ինքնուրույն:
 
Քարտապանները կարող են օգտվել նաև Յունիբանկի մոբայլ հավելվածից, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել բանկային գործարքներ ՝ առանց տնից դուրս գալու: Մոբայլ հավելվածը կարելի է  ներբեռնել App Store- ից կամ Google Play- ից:
 
«Շնորհակալ ենք Visa-ին բարձր գնահատականի և մրցանակի համար: Վստահ ենք, որ ապագայում մեր համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի: Յունիբանկը միշտ ակտիվ զարգացրել է անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում՝  հաճախորդներին առաջարկելով ավելի հարմար և ժամանակակից սպասարկում», - նշել է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ