© 2024 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
Վճարեք անվտանգ. Յունիբանկն առաջարկում է անհպում Visa քարտեր
13.05.2020 Յունիբանկն առաջակում է օգտվել Visa անհպում քարտերից, որոնց միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին:Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Visa payWave տեխնոլոգիայով անհպում քարտերը հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել գնումներ ավելի անվտանգ եղանակով՝ առանց քարտը երրորդ անձանց փոխանցելու: Քարտապանը վճարումը կատարում է ինքնուրույն: Մինչև 20 000 ՀՀ դրամ գործարքների դեպքում PIN կոդ չի պահանջվում:
Իր հաճախորդների հարմարության համար Յունիբանկը թողարկում է Visa դուալ բազմարժութային քարտեր, որոնք կարելի է օգտագործել և անհպում և սովորական եղանակով: Քարտապանները կարող են օգտվել նաև Յունիբանկի մոբայլ հավելվածից, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել բանկային գործարքներ ՝ առանց տնից դուրս գալու: Մոբայլ հավելվածը կարելի է ներբեռնել App Store- ից կամ Google Play- ից:
Յունիբանկը միշտ ակտիվ զարգացրել է անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում՝ հարմար և ժամանակակից ծառայություններ մատուցելով քարտապաններին: Հայաստանում թողարկված Visa քարտերի թվով առաջատար դիրքի համար Յունիբանկը «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին: