Արարատում բացվեց Յունիբանկի հոբելյանական 50-րդ մասնաճյուղը

17.07.2019 Յունիբանկը նոր մասնաճյուղ բացեց Արարատ քաղաքում: Նորաբաց մասնաճյուղում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց կտրամադրվեն բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում:

Մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը, որը հագեցված է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալներով, հաճախորդների համար կապահովի հարմարավետ և արագ սպասարկում: Յունիբանկի տերմինալներով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց:

«Արարատ» մասնաճյուղի հասցեն է ք. Արարատ, Շահումյան փ. 33/5շ. և 33/2-1շ:

«Մեր համաքաղաքացիներին սիրով հրավիրում եմ մեր նոր մասնաճյուղ: Մենք ունենք բոլոր հնարավորությունները բարձրակարգ սպասարկում ապահովելու համար: «Արարատ» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և տրամադրելու է մեր հաճախորդներին անհրաժեշտ բոլոր ծառայությունները», - նշում է մասնաճյուղի կառավարիչ Ռուստամ Սիմոնյանը:

Յունիբանկի հաճախորդների թիվը գնալով ավելանում է` կազմելով գրեթե 400 հազար: Բարձր որակով սպասարկում ապահովելու համար բանկը շարունակական ընդլայնում է սպասարկման ցանցը: 2019թ.-ին արդեն իսկ բացվել են Յունիբանկի 4 մասնաճյուղեր, ևս 2-ը կբացվեն մինչև տարեվերջ:

«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Արարատ քաղաքում առկա էր Յունիբանկի ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ: Ուրախ ենք, որ կարողացանք ի կատար ածել մեր հաճախորդների ցանկությունը և բացել այստեղ մասնաճյուղ: Ի դեպ` «Արարատ»-ը մեր հոբելյանական 50-րդ մասնաճյուղն է: Նոր մասնաճյուղեր բացելով` մենք էլ ավելի մոտ կլինենք մեր հաճախորդներին», - հայտնեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ