2018թ.-ին Յունիբանկն ապահովել է 931 մլն դրամի շահույթ

28.06.2019 Յունիբանկը Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփեց 2018թ.-ի արդյունքները: Հաշվետու տարում բանկն ապահովել է պլանային ցուցանիշները և գրանցել 931 մլն դրամի շահույթ: Այն հնարավոր եղավ ապահովել աշխատանքի արդյունավետության բարձրացման և ծառայությունների տեսականու ընդլայնման շնորհիվ:
2018 թվականին Յունիբանկը տրամադրել է 20%-ով ավելի մանրածախ վարկեր քան նախորդ տարի: Բանկի մասնաբաժինը ապառիկ վարկավորման շուկայում կազմում է մոտ 40%:

Յունիբանկի ուշադրության կենտրոնում է նաև փոքր և միջին բիզնեսը: Ձեռնարկությունների սպասարկման ոլորտում նոր տեխնոլոգիաներ ներդնելու համար SME Banking Club-ը Յունիբանկին ճանաչեց 2018 թվականի ամենաինովացիոն բանկերից մեկը:

Արդյունավետորեն զարգացրել ենք նաև private banking-ի ուղղությունը Հայաստանում և ԱՊՀ երկրներում: Արդյունքում` հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար Unibank Privé-ն արժանացավ SPEAR’S Russia հեղինակավոր ամսագրի մրցանակին:

2018 թվականին բանկը սկսեց իրականացրել շատ կարևոր ծրագիր` ուղղված երեխաների կրթության բարելավմանը: Բանկի ֆինանսավորմամբ Հայաստանի և Արցախի բազմաթիվ սահմանամերձ դպրոցներում բացվեցին համակարգչային դասարաններ:

Յունիբանկը կշարունակի իր զարգացումը` ընդլայնելով շուկայի մեր մասնաբաժինը և սպասարկման ցանցը: Այս տարի արդեն իսկ բացվել են 3 նոր մասնաճյուղեր Երևանում և մարզերում, շուտով կբացվի նաև հոբելյանական 50-րդ մասնաճյուղը Արարատում:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ