Բացվեց Յունիբանկի «Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղը

04.03.2019 Այսօր կայացավ Յունիբանկի «Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Բաշինջաղյան փողոց 188/5-6:

Նոր մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և արժեթղթերում, կոմունալ վճարումների ընդունում և այլն: Նոր մասնաճյուղում տեղադրված են նաև Յունիբանկի տերմինալներ, որպեսզի հաճախորդներն ինքնուրույն իրականացնեն բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարումներ:

— Մեր հաճախորդների թիվը գնալով աճում է: Նրանց համար հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով մենք որոշեցինք նոր մասնաճյուղեր բացել ծանրաբեռնված շրջաններում: «Գևորգ Չաուշ»-ը մեր 47-րդ մասնաճյուղն է և ինչպես բոլորը, աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով` ապահովելով արագ և որակյալ սպասարկում: Համեցեք մեր նոր մասնաճյուղ, սիրով սպասում ենք մեր հաճախորդներին, - նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Այս տարի Յունիբանկը նախատեսում է 5 նոր մասնաճյուղ բացել նաև մարզերում` Վանաձոր, Մասիս, Ապարան, Արարատ և Սիսիան քաղաքներում:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ