© 2024 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
Յունիբանկի 10-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
24.12.2019 Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխեց $1 000 000 ծավալով պարտատոմսերի 10-րդ թողարկումը և այն ցուցակեց Հայաստանի ֆոնդային բորսայի /AMX/ երկրորդային (Bbond) ցուցակում: Ընդհանուր առմամբ ցուցակվել է 10 000 հատ պարտատոմս (UNIBBA) 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Ցուցակման պահից սկսած նշված պարտատոմսերով կարելի է կատարել հասցեական առևտուր և ռեպո գործարքներ:Յունիբանկի դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5,25%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ/ և թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Բաժնետերեր» բաժնի «Պարտատոմսեր» էջում: Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն` 59 55 55